ՀԱՐԳԵԼԻ ՀՅՈՒՐ,
Դուք կարող եք օգտագործել աղբյուրի մաքուր ջուրը հենց ծորակից:
Ծորակից հոսող բյուրեղային մաքուր ջուրը ծագում է լեռնային աղբյուրից: Զտվելուց հետո այն նախատեսված է հանգցնելու Ձեր ծարավը, Ձեզ բուժելու ն էներգիայով լցնելու համար:
Մենք փոխում ենք Ձեր սպիտակեղենը և սրբիչները յուրաքանչյուր երրորդ օրը: Սակայն եթե Դուք ցանկանում եք, որ մենք փոխենք սպիտակեղենն ավելի հաճախ, խնդրում ենք դնել այս նշագրումը Ձեր մահճակալի վրա, և մենք սիրով կփոխենք այն:
Իսկ եթե Դուք ցանկանում եք, որ Ձեր սրբիչները փոխենք ավելի հաճախ, խնդրում ենք դնել սրբիչները հատակին, և մենք կփոխենք դրանք:
Սրբիչը կախիչին նշանակում է «Ես կօգտագործեմ այն նորից»:
Սրբիչը հատակին նշանակում է «Խնդրում եմ փոխել»:
Մենք նախագծել ենք մեր ինտերիերն ու ծառայությունները մեծագույն հոգածությամբ և ուշադրությամբ յուրաքանչյուր մանրուքին:
Մեր սենյակներն առաձնանում են իրենց տաքուկ ու հանգիստ դիջայնով ն բնական լուսավորությամբ:
Մահճակալներն ունեն հատուկ օրթոպեդիկ ներքնակներ, որոնք ձեր քունը դարձնում են էլ՛ ավելի հաճելի: Ըստ ցանկության անվճար տրամադրում ենք նան մանկական օրորոցներ:
Լիարժեք կահավորված խոհանոցը (գրեթե բոլոր հյուրասենյակներում) ձեզ տալիս է ազատություն նախաձեռնելու ն վայելելու ճաշ պատրաստելու ողջ գործընթացը ձեր ընկերների ու ընտանիքի հետ:
Բոլոր սենյակներն ու շալեները ապահովված են անվճար անլար ինտերնետով ն համալրված՝ սեյֆով, հեռուստացույցներով թե հյուրասենյակում և թե ննջասենյակում, ֆիքսված հեռախոսակապով, էլեկտրական թեյնիկով, վարսահարդարիչով, ցամքոցով, շամպունով, հողաթափերով ն այլ պարագաներով: Ըստ պահանջի անվճար տրամադրվում են նաև արդուկ ու արդուկի սեղան:
Անվճար տրվող պարագաներն են. Շամպուն, լոգանքի հեղուկ, օճառ, սանր, սափրման պարագաներ, ատամի խոզանակ, կարի պարագաներ, հիգիենայի պարագաներ, լոգանքի գլխարկ, կոշիկների սպունգ, ցամքոց եւ հողաթափեր:
Եթե դուք կարիք ունենաք որևէ պարագաների, որոնք դրված չեն լինի ձեր սենյակում, խնդրում ենք զանգահարել ընդունարան:
Մենք այնպես ենք կազմակերպել մեր ծառայությունների աշխատանքային ժամերը, որ մեր հյուրերը ոչ մի անհանգստություն չզգան
Լողավազան և ՍՊԱ կենտրոն
Շոգեբաղնիք ն թուրքական բաղնիք. Անվճար/հանրային աշխատանքային ժամերը' 12:00-18:00
Լողավազան. Աշխատանքային ժամերը' 11:00-19:00
Խաղերի գոտի
Փակ խաղերի գոտի. Աշխատանքային ժամերը' 11:00-23:00
Մանկական ակումբ. Աշխատանքային ժամերը' 11:00-18:00
«Բելվեդեր» ռեստորան. Աշխատանքային ժամերը՝ 18:00 -23:00
«Անտառային» ռեստորան Ամենը ներառված. Աշխատանքային ժամերը՝
Նախաճաշ 9:00-11:30
Ճաշ 14:00-16:30
Ընթրիք 19:00-21:30
«DOC» սրճարան. Աշխատանքային ժամերը՝18:00-23:00
Բարի գալուստ Ապրիկոտ Հյուրանոցներ և Ռեզորտներ՝ բարձրակարգ և բյուջետային հյուրանոցների և շալեների ցանց, որտեղ կարող եք զգալ հայկական յուրահատուկ, սրտանց և առատաձեռն հյուրընկալության հանճարեղությունն ու անկեղծությունը:
This site is made by S2S