Սկսիր քո ճանապարհորդությունը

Ճկուն սակագնային քաղաքականություն

Ընտրելով Ճկուն Սակագինը՝ Դուք համաձայնվում եք հետևյալ պայմաններին.

Անվճար չեղարկման ժամկետ՝

Բարձր սեզոնին (հուլիս-օգոստոս) չեղարկումն անվճար է մինչև ժամանումից 5 օր առաջ։

Ցածր սեզոնին (սեպտեմբեր-հունիս) չեղարկումն անվճար է մինչև ժամանումից 3 օր առաջ։

Ուշ չեղարկում՝

Անվճար չեղարկման ժամկետի անցումից հետո չեղարկման դեպքում կգանձվի վճար՝ հավասար առաջին գիշերվա արժեքին։

Այս գումարը ավտոմատ կերպով կգանձվի որպես երաշխիք ներկայացված կրեդիտ/դեբետ քարտից։

Չներկայանալու քաղաքականություն՝

Չներկայանալու (առանց նախապես տեղեկացնելու) դեպքում կգանձվի ամրագրած ողջ գումարի 100%-ը։

Քարտի լիազորում՝

Քարտի տվյալները ավելացնելիս ժամանակավորապես կգործարկվի 10 ՀՀ դրամի լիազորում՝ քարտի վավերականությունն ու անվտանգ պահպանումը համակարգում ստուգելու համար։

Շարունակելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը այս լիազորման և տվյալ սակագնային պայմաններով ամրագրում կատարելու համար։

Չվերադարձվող Սակագնի Քաղաքականություն

Ընտրելով Չվերադարձվող սակագինը՝ Դուք համաձայնվում եք հետևյալ պայմաններին.

Ամբողջական կանխավճար՝
 ○ Ամբողջ գումարը գանձվում է ամրագրման պահին։

• Անվերադարձ վճարում՝
 ○ Վճարված գումարը չի վերադարձվում՝ անկախ չեղարկման կամ փոփոխության պատճառից։

Չի փոխանցվում՝
 ○ Այս ամրագրումը չի կարող փոխանցվել այլ անձի կամ տեղափոխվել այլ ամսաթվի։

Առանց դեպոզիտի հնարավորության՝
 ○ Նախապես վճարված գումարը չի կարող օգտագործվել որպես դեպոզիտ ապագա ամրագրումների համար։

Հյուրանոցի կանոններն ու առանձնահատկությունները

ժամանում 15: 00-ին, մեկնում 12: 00-ին։

Մինչև 7 տարեկան երեխաների գիշերակացը ծնողների հետ անվճար է: Մանկական օրօրոց -մահճակալը տրամադրվում է անվճար 0-2․5 տարեկան երեխաների համար։

Մեր հյուրանոցում ծխելը խստիվ արգելվում է: Հյուրերին թույլարտրելի է ծխել միայն պատշգամբներում: Սենյակում ծխելու յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 50.000 դրամի չափով։

Հյուրն իր այցելուի/ների մասին պետք է նախապես տեղեկացնի ընդունարանի աշխատակցին, այցելուն պետք է ներկայացնի անձը հաստատող վավեր փաստաթուղթ և վճարի 15.000 դրամ/անձը հյուրանոցային համալիր մուտք գործելու և ծառայություններից օգտվելու համար: Այցելուն պետք է լքի հյուրանոցի տարածքը մինչև ժամը 23:00-ը կամ գրանցվի որպես հյուր և վճարի գիշերակացի ողջ արժեքը (սենյակի առկայության դեպքում):

Սաունան և համամը բաց են ընդհանուր օգտագործման համար 12։00-ից մինչև 19։00, դրանից հետո մինչև 23։00 միայն անհատական ամրագրումներով՝ 30,000 ՀՀ դրամ / 2 ժամը։

Նշված գներն` ըստ առկայության են և պետք է հաստատվեն հյուրանոցի կողմից: Տոնական օրերին գործում են հատուկ գներ: Մենք մեզ ենք վերապահում ցանկացած ժամանակ տոների սեզոն հայտարարելու, ինչպես նաև նախնական ծանուցմամբ գները փոփոխելու իրավունքը: Խմբերի դեպքում գնացուցակը ենթակա է քննարկման:

Ընտանի և վայրի կենդանիների մուտքը/ բնակեցումը չի՛ թույլատրվում հյուրանոցի ողջ տարածքում։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Ռիսկերի վերաբերյալ տեղեկացում


1. Լողավազաններ

Աշխատանքային ժամեր 11։00֊19։00

Բոլոր հյուրերը` թե՛ մեծահասակներ, թե՛ երեխաներ, պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները լողավազաններից օգտվելիս։ Անչափահասները պետք է մշտապես գտնվեն ծնողի կամ այլ պատասխանատու չափահաս անձի անմիջական հսկողության ներքո։

2. Գետի տարածք

Գետի տարածքում թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները պարտավոր են պահպանել առավելագույն զգուշություն, քանի որ գետն ունի բնական և երբեմն ուժեղ հոսք, իսկ ափամերձ հատվածները կարող են լինել սայթաքուն։ Անչափահասներին խստիվ արգելվում է գտնվել գետի մոտ առանց մեծահասակի հսկողության։

3. Հեծանիվներ

Հեծանիվներից օգտվող բոլոր հյուրերը՝ թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները, պարտավոր են վարել անվտանգ արագությամբ, խուսափել կտրուկ մանևրներից, չվարել մրցակցային կամ վտանգավոր ձևով և պահպանել զգուշություն։

5. Բնական միջավայր

Հյուրանոցը գտնվում է բնության գրկում, ուստի թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները պետք է պահպանեն զգուշություն, քանի որ հնարավոր է հանդիպել միջատների, սողունների կամ այլ վայրի կենդանիների։ Խնդրում ենք ուշ ժամերին չտեղաշարժվել առանձնացված կամ չլուսավորված հատվածներում, իսկ անչափահասներին առանց ուղեկցության դուրս չթողնել։

6. Ընդհանուր կանոններ

Սույն կանոնները պարտադիր են հյուրանոցի բոլոր հյուրերի՝ թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար։ Յուրաքանչյուր հյուր պատասխանատու է իր անձնական անվտանգության համար, իսկ ծնողները, օրինական ներկայացուցիչները և ուղեկցող անձինք՝ նաև իրենց հսկողության տակ գտնվող անչափահասների անվտանգության համար։

Հյուրանոցը և նրա անձնակազմը պատասխանատվություն չեն կրում այն (դժբախտ) պատահարների, մարմնական վնասվածքների, գույքային վնասների կամ այլ հետևանքների համար, որոնք առաջացել են հյուրի կողմից սույն անվտանգության կանոնների չպահպանման, անզգուշության, բնական ռիսկերի կամ հյուրանոցի վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետևանքով։

Բեռնվում...