ժամանում 15: 00-ին, մեկնում 12: 00-ին։
Մինչև 6 տարեկան երեխաների գիշերակացը ծնողների հետ անվճար է:
Մեր հյուրանոցում ծխելը խստիվ արգելվում է: Հյուրերին թույլարտրելի է ծխել միայն պատշգամբներում: Սենյակում ծխելու յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 50.000 դրամի չափով։
Հյուրն իր այցելուի/ների մասին պետք է նախապես տեղեկացնի ընդունարանի աշխատակցին, այցելուն պետք է ներկայացնի անձը հաստատող վավեր փաստաթուղթ և վճարի 15.000 դրամ/անձը հյուրանոցային համալիր մուտք գործելու և ծառայություններից օգտվելու համար: Այցելուն պետք է լքի հյուրանոցի տարածքը մինչև ժամը 23:00-ը կամ գրանցվի որպես հյուր և վճարի գիշերակացի ողջ արժեքը (սենյակի առկայության դեպքում):
Նշված գներն` ըստ առկայության են և պետք է հաստատվեն հյուրանոցի կողմից: Տոնական օրերին գործում են հատուկ գներ: Մենք մեզ ենք վերապահում ցանկացած ժամանակ տոների սեզոն հայտարարելու, ինչպես նաև նախնական ծանուցմամբ գները փոփոխելու իրավունքը: Խմբերի դեպքում գնացուցակը ենթակա է քննարկման:
Հյուրասենյակներում, շալեներում և ռեստորանում ընտանի և վայրի կենդանիների մուտքը բացառվում է:
Բարձր սեզոնին ամրագրումները հաստատվում են միայն 100% կանխավճարի պայմանով։
Ժամանումից 7-3 օր առաջ ամրագրման չեղարկման դեպքում, գումարը կպահվի դեպոզիտ, որը ամրագրողը կկարողանա օգտագործել տվյալ հյուրանոցում 6 ամսվա ընթացքում (բացառությամբ տոն օրերի)։
Ժամանումից 3 և պակաս օր առաջ ամրագրման չեղարկման կամ ամրագրումից չօգտվելու դեպքում կանխավճարի գումարը համարվում է տույժ և օգտագործման ենթակա չէ։
Բարի գալուստ Ապրիկոտ Հյուրանոցներ և Ռեզորտներ՝ բարձրակարգ և բյուջետային հյուրանոցների և շալեների ցանց, որտեղ կարող եք զգալ հայկական յուրահատուկ, սրտանց և առատաձեռն հյուրընկալության հանճարեղությունն ու անկեղծությունը:
This site is made by S2S