Սկսիր քո ճանապարհորդությունը

Ծանոթացիր

Ժամանցին

Մեր հյուրանոցներից յուրաքանչյուրում կարող եք գտնել խաղաղություն և հանգիստ։

Լողավազան

Լողավազանը բացօթյա է։ Այն տաքացվում է տարվա բոլոր եղանակներին, իսկ ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչև 30°C։ Սա եզակի հնարավորություն է լողալ լողավազանում, որը գտնվում է բնության հենց կենտրոնում լեռների մեջ, այնուհետև այցելել սաունա և համամ:

Սաունա և Համամ

Անտառային տեսարան, թարմ օդ, զով/ջեռուցվող լողավազան, սաունայի և համամի ջերմություն. էլ ի՞նչ է հարկավոր իդեալական հանգստի և լիցքաթափման համար։

Բիլիարդ և սեղանի այլ խաղեր

Սեղանի բազմաթիվ խաղեր, որոնք կարող են ձեր հանգիստը ավելի զվարճալի և հետաքրքիր դարձնել:

Թենիսի կորտ և Ֆուտբոլի դաշտ

Ինչու՞ չխաղալ ձեր սիրած խաղերը հանգստի ժամանակ:

Մեր երկհարկանի "Բելվեդեր" ռեստորանը պատմական ավանդույթների և ժամանակակից հայ հյուրընկալության յուրօրինակ խորհրդանիշ է հանդիսանում։ Տասնամյակներ շարունակ այստեղ սիրով այցելել են Կարեն Դեմիրճյանը և Խորհրդային Հայաստանի այլ պաշտոնյաներ` գնահատելով ռեստորանի պատշգամբից բացվող անտառածածկ լանջերի տեսարանը, տաքուկ ինտերիերն ու համեղ խոհանոցը։ Այս ամենը նույն ճշտությամբ պահպանվել է նաև այսօր, իսկ խոհանոցը համալրվել է հայկական, ֆրանսիկական և կոնտինենտալ խոհանոցների հետաքրքիր համդրությամբ և հայկական հյուրընկալության սիրով և ջերմությամբ։

Մեր խոհարարները ձեզ են առաջարկում շեֆ-խոհարարի հետաքրքիր և նրբահամ ձեռագրով պատրաստված ուտեստների լայն ընտրանի։ Ավելին, դուք նաև կկարողանաք վայելել մեր համեղ խոհանոցը ձեր սենյակում շուրջօրյա ռեժիմով (23:00-ից հետո որոշակի սահմանափակումներով), ինչպես նաև վայելել մեկ բաժակ տաք սուրճ մեր լոբի բարում կամ ձեր երեկոն անցկացնել ռեստորանի լաունջ տարածքում։

Ռեստորանը, ինչպես նաև հանգստավայրի ողջ շքեղ բնությունը, հիանալի հնարավորություն են տալիս տարբեր ֆորմատի խնջույքներ և միջոցառումներ կազմակերպելու համար։ 

«Անտառային» Ռեստորան

«Անտառային» Ռեստորանը Ձեզ առաջարկում է Ապրիկոտ Աղվերան Ռեզորթի “All Inclusive”  համակարգի մեջ ներառված նախաճաշի, ճաշի և ընթրիքի շվեդական սեղաններից օգտվել և վայելել Շեֆ խոհարարի կողմից յուրահատուկ չկրկնվող համեղ ուտեստներից: 

Նախաճաշի ժամերն են՝ 09:00-11:30

Ճաշի ժամերն են՝ 14:00-16:30

Ընթրիքի ժամերն են՝ 19:00-21:30

Խաղահրապարակ և երեխաների համար նախատեսված սենյակ խաղավարի հետ

Կարևոր է նաև չմոռանալ մեր փոքրիկ այցելուների մասին։
Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր երեխաները վայելեն իրենց հանգիստը, լավ ժամանակ անցկացնեն և, որ ամենակարեւորն է, պարզապես զվարճանան։

Հեծանիվներ հյուրանոցի ամբողջ տարածքում

Դուք կարող եք հեծանիվներ գտնել ամբողջ տարածքում, որոնք կօգնեն ձեզ ավելի հեշտ տեղաշարժվել: