Հայկական հյուրընկալության կարևորագույն տարրերից է կացարանի ջերմությունն ու հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով ինտերիերի նախագծումն ու ձևավորումը մենք իրականացրել ենք մեծագույն հոգածությամբ և ուշադրությամբ յուրաքանչյուր մանրուքին։
Ապրիկոտ Աղվերան Ռեզորթի # 1 Անտառային հյուրատունն ունի հետևյալ կարգերի 20 հյուրասենյակ․Սուպերիոր, Սուպերիոր պատշգամբով և Հատուկ: #2 Անտառային հյուրատունն ունի Դելյուքս կարգերի 10 հյուրասենյակ:
Թեղենիս, Հատիս և Ակնաջուր շալեները գտնվում են Անտառային հյուրատանից մի քանի րոպե հեռավորության վրա, անտառում և կարող են հյուրընկալել մեծ խմբերի (մինչև 6 անձ)։ Այս երեք շալեները ներառում են Լյուքս և Սուպերիոր կարգի երկհարկանի դուպլեքսներ (երկու ննջարանի հնարավորությամբ), ինչպես նաև Դելյուքս, Ստանդարտ և Բյուջետային կարգի հյուրասենյակներ: