Բարի գալուստ Ապրիկոտ Հոթելս ընդ Ռեզորթ` էկոնոմ և բարձր դասի հյուրանոցների և հանգստյան տների ցանց, որտեղ Դուք կզգաք ուրույն հայկական հյուրընկալության ջերմությունը, անկեղծությունը, սրտաբաց ու առատ հյուրասիրությունը։ Մենք ստեղծում ենք ինքնատիպ միջավայր Ձեր հանգստի և հարմարավետության համար` համադրելով հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթները, միջազգային չափանիշներին համապատսխան սպասարկման բարձր որակը, հավելյալ ծառայությունների և հարմարությունների լայն ընտրանին, տեղանքի ընտրությունն ու յուրաքանչյուր հյուրանոցի ճարտարապետական նախագծի ներդաշնակությունը տվյալ տեղանքի պատմության և բնության հետ, նրբաճաշակ ինտերիերը և գաստրոնոմիան:
Ապրիկոտ Աղվերան Ռեզորթը մեր ցանցի առաջին հանգստյան տունն է, որը տեղակայված է Աղվերանում՝ Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում։ Ապրիկոտ Աղվերան Ռեզորթը նաև Հայաստանում առաջին հյուրանոցն է ALL INCLUSIVE համակարգով: Եթե փնտրում եք թարմ օդ, խաղաղ միջավայր, կատարյալ հանգիստ, ապա այցելե՛ք մեր հանգստյան տուն:
(Հյուրանոցի քարտեզ)
Սիրով սպասում ենք Ձեզ,
Ապրիկոտ Հոթելս և Ռեզորթ
Հայկական հյուրընկալության ցանց