Հայկական հյուրընկալության կարևորագույն տարրերից է կացարանի ջերմությունն ու հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով ինտերիերի նախագծումն ու ձևավորումը մենք իրականացրել ենք մեծագույն հոգածությամբ և ուշադրությամբ յուրաքանչյուր մանրուքին։
Ապրիկոտ Աղվերան Ռեզորթի Անտառային հյուրատունն ունի հետևյալ կարգերի 20 հյուրասենյակ․Սուպերիոր, Սուպերիոր պատշգամբով և Հատուկ:
Թեղենիս, Հատիս և Ակնաջուր շալեները գտնվում են Անտառային հյուրատանից մի քանի րոպե հեռավորության վրա, անտառում և կարող են հյուրընկալել մեծ խմբերի (մինչև 6 անձ)։ Այս երեք շալեները ներառում են Լյուքս և Սուպերիոր կարգի երկհարկանի դուպլեքսներ (երկու ննջարանի հնարավորությամբ), ինչպես նաև Վերանդա, Վերանդա Լյուքս և Ստանդարտ կարգի հյուրասենյակներ: