Մաղթում ենք Ձեզ ուրախ և անմոռանալի հանգիստ Աղվերանում՝ Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում, որը գտնվում է Երևանի կենտրոնից ընդամենը 40 կմ հեռավորության վրա։
Հավատարիմ մնալով հայկական լեգենդար հյուրընկալության ավանդույթներին՝ մեր թիմը անհամբերությամբ սպասում է և սրտանց պատրաստ է հյուրընկալել Ձեզ։ Մեր համեղ ուտեստներն ու հարմարությունների լայն ընտրանին հնարավորություն կտան Ձեզ անմոռանալի հանգիստ անցկացնել այստեղ ու վայելել Աղվերանն իր ողջ գեղեցկությամբ։